ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մի քանի կարևոր բաների մասին

Մի քանի կարևոր բաների մասին
02.10.2023 | 13:11

Եթե օրհասական պահին չկարողացաք նստել «Կլոր սեղանի» շուրջ, պատրաստ եղեք, որ իրար հետ կարող է նստեք թշնամու «մեղադրյալի աթոռին»։

Կովկասում չի կարող երկար դիմակայել, անծով, աննավթ ու անգազ «թույլը»։

Կովկասում անծով, աննավթ ու անգազ «ուժեղը», դա՝ արդյունաբերական, սուպեր զարգացած, համաշխարհային շուկային լայն ինտեգրված, վճռական ու ստեղծագործ միավորն է։

Եթե հույսներս դրսում դրեցինք սրա նրա վրա, ներսում՝ խելացի գոմերի ու «խելացի կովերի» վրա, վերջը միշտ լինելու է նույնը։

Երբեք չանեք քայլ, որը կարող է փակել մեր առջև ռուսական կամ արևմտյան շուկաների դռները՝ դրանից հետո էլ ոչինչ անել հնարավոր չի լինելու։

Ամեն առիթով մի՛ լարեք ձեր միտքը՝ մեղադրելու և մի մեկնեք ձեր ձեռքը՝ օգնություն հայցելու ակնկալիքով։

Ստեղծված իրավիճակում, Ռուսաստանը մեզ չէր կարող օգնել՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում։

Մնացածը լիրիկայի ժանրից է։

Կարեն ԱԴՈՆՑ

Հ. Գ.

Չկա վստահություն, բայց կա մշակված նոր «Ծրագիր», որը հնարավոր է միայն ինքնուրույն իրագործել։ Անհրաժեշտ չեն լինելու՝ ոչ պաշտոն, ոչ քաղաքական դաշտ, ոչ հանգանակություններ, ոչ էլ երկար բարակ քննարկումներ։

Եթե եղավ՝ պատրաստակամություն, նախաձեռնողականություն ու վստահություն, գործը տեղից կշարժվի շատ արագ։

Կառավարությունից պահանջվելու է՝

1. ժամանակին պարզեցնել կապիտալի շուկային և բաց բաժնետիրական ընկերություններին առնչվող օրենսդրությունը,

2. արագ իրականացնել արդյունաբերական գոտիների տեղաբաշխման քարտեզագրում,

3. մշակել արդյունաբերական հիպոթեքի աջակցման մեխանիզմը։

Եթե ամեն ինչ արվի ժամանակին ու ճիշտ, ապա Հայաստանը՝

ա) 3-4 տարում կունենա՝ 300 նոր արտադրական բազմավոլորտ (արտահանող) բաց բաժնետիրական ընկերություն,

բ) 6 տարում՝ 600 արտադրական բազմավոլորտ (արտահանող) բաց բաժնետիրական ընկերություն,

գ) 10 տարում 1000 արտադրական, բազմավոլորտ, տեխնոլոգիապես հագեցած (արտահանող) բաց բաժնետիրական ընկերություն, տասնյակ հազարավոր՝ նոր, փոքր ու միջին սպասարկող ձեռնարկություններ։

դ) Խոշոր միջազգային բեռնափոխադրող ընկերություն,

ե) խոշոր միջազգային շինարարական ընկերություն,

զ) խոշոր միջազգային դիստրիբուցիոն առևտրային համակարգ։

Սեղանի վրա դրված է ներուժ, հեղինակություն և ազդեցություն ձեռք բերելու բանալին։

Մինչև իրագործման հետ կապված, վերջնական դրական որոշում կայացնելը, այս ծրագիրն անիմաստ եմ համարում հանրայնացնել։

Եթե հաջողության մեջ վստահ չեղա՝ չեմ սկսի։

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ